Թուրքական իշխանությունները սառեցրել են Սևան Նիշանյանի բանկային հաշիվը


Թուրքական իշխանությունները սառեցրել են Սևան Նիշանյանի բանկային հաշիվը

  • 09-08-2017 14:40:03   | Թուրքիա  |  Քաղաքական

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, գրող Սևան Նիշանյանը սոցիալական կայքերում նոր գրառում է կատարել։

Նա, մասնավորապես, գրել է, որ թուրքական իշխանությունները, չկարողանալով որևէ բան գտնել իր դեմ, սառեցրել են իր բանկային հաշիվը։ «Իմ բանկային հաշվում սև օրերի համար 12 հազար լիրա ունեի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թե պետություն է, այլ հանցախումբ»,-գրել է Ս. Նիշանյանը։ Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել իբրև թե ապօրինի շինարարության համար։ Վերջինս բանտից արձակուրդ էր գնացել, սակայն չէր վերադարձլ, իսկ ավելի ու հայտնի էր դարձել, որ նա հատել է թուրք-հունական սահմանը և Հունաստանի իշխանություններից ժամանակավոր կեցության թույլտվություն ստացել։

shamshyan.com 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play