Այսօր «Հաց բերող»-ը կդառնար 49 տարեկան


Այսօր «Հաց բերող»-ը կդառնար 49 տարեկան

  • 09-08-2017 14:36:24   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր, ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած քաղաքացու` Արթուր Սարգսյանի (Հաց բերող) ծննդյան օրն է: Նա կդառնար 49 տարեկան:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Արթուր Սարգսյանն` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Այդ օրվանից նա ստացավ Հաց բերող անունը:
     
    Առողջական բազմաթիվ խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանը մահացել է 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։
 
 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play