Առաջիկա օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով.ԱԻՆ


Առաջիկա օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 4-6 աստիճանով.ԱԻՆ

  • 09-08-2017 15:09:41   | Հայաստան  |  Հասարակություն

Ուշադրություն
Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
 
Հանրապետության տարածքում`
 
Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.50C (2006 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.30C (1974 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.20C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
 
 
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play