Հրդեհ Պոլիտեխնիկի 1-ին մասնաշենքում


Հրդեհ Պոլիտեխնիկի 1-ին մասնաշենքում

  • 09-08-2017 15:13:34   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 8-ին` ժամը 22:18-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է որ հրդեհը բռնկվել է 3-րդ և 4-րդ հարկերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:12-ին, մարվել՝ 00:37-ին: Այրվել են երրորդ հարկի սանհանգույցի առաստաղը՝ 9 քմ (մասամբ, բաղդադե), չորրորդ հարկի քիմ. լաբորատորիայի պահեստի առաստաղը՝ 9 քմ, ներսում կուտակված քիմ. նյութեր, դուռ և պատուհաններ: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ԲՊԱՀՎԿՎ ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավճակի մոնիթորինգի բաժնի աշխատակիցները՝ ԲՊԱՀՎԿՎ պետ փ/ծ գնդապետ Ա.Դավթյանի գլխավորությամբ: Լուսնակարները՝  Shamshyan.com-ի
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play