Մեկնարկել է «Տանկային բիաթլոն»-ի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքը՝ Հայաստան, Մոնղոլիա, Բելառուս, Ղազախստան. ուղիղ


Մեկնարկել է «Տանկային բիաթլոն»-ի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքը՝ Հայաստան, Մոնղոլիա, Բելառուս, Ղազախստան. ուղիղ

  • 09-08-2017 15:20:01   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում Մոսկվայում մեկնարկեց «Տանկային բիաթլոն» մրցույթի կիսաեզրափակիչի երկրորդ մրցավազքը, որտեղ ուժերն են չափում Հայաստանի, Մոնղոլիայի, Բելառուսի, Ղազախստանի տանկիստները:
 
Կիսաեզրափակիչի առաջին մրցավազքում՝ օգոստոսի 8-ին, հանդես են եկել Ղրղզստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Սերբիայի տանկիստները. ՌԴ-ն զբաղեցրել է առաջին տեղը: Իսկ երրորդ օր՝ օգոստոսի 10-ին, Չինաստանի, Վենեսուելայի, Իրանի և Հնդկաստանի տանկիստները կորոշեն լավագույններին:
 
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 12-ին:
 
«Միջազգային բանակային խաղերն» այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի զինափորձարաններում: Մասնակցում են 22 երկրի 1200 զինծառայողներ, ովքեր ներառված են 28 մրցումներում: «Տանկային բիաթլոն» մրցույթում ՀՀ Զինված ուժերի անձնակազմը ներկայացնում են 19-ամյա ժամկետային զինծառայողներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play