Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին.Panorama.am


Հայկ Ալումյանն ու Լուսինե Սահակյանը չեն մասնակցի փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին.Panorama.am

  • 09-08-2017 16:25:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Փաստաբանների պալատում առաջիկա մեկ ամիսը թեժ է լինելու: Սեպտեմբերի 9-ին այստեղ նախագահ են ընտրելու: Օգոստոսի 12-ից մեկնարկում է թեկնածուների առաջադրումները:
 
Մինչ այդ  Panorama.am-ը հայտնի փաստաբաններից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ են մասնակցել ընտրապայքարին:
 
«Ոչ մի դեպքում չեմ առաջադրվելու»,-ասաց պալատի անդամ Հայկ Ալումյանը:
Նա հիմանավորեց՝ «որովհետև ես փաստաբանությունը սիրում եմ»: Ալումյանի կարծիքով, որևէ պաշտոն զբաղեցնելը այդ հիերարխիայի մեջ արվում է փաստաբանության ու մասնագիտական պարտականությունների հաշվին:
 
«Այսինքն, ես պետք է փաստաբանությամբ չզբաղվեմ  կամ ավելի քիչ  զբաղվեմ, որպեսզի հնարավորություն ունենամ օգտակար լինել պալատին»,-ասաց նա:
 
Փաստաբան Լուսինե Սահակյանը, ով մշտապես քննադատել է պալատի գործող նախագահին,  Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ չի առաջադրվելու:
 
«Նման պլաններ առայժմ չունեմ:  Պալատի նախագահին ուղղված քննադատությունները չեն նշանակում, որ կցանկանամ լինել պալատի նախագահ»,-ասաց նա:
Երկու փաստաբաններն էլ նշեցին, թե տեղյակ չեն գործընկերների՝ հնարավոր առաջադրումների մասին մտադրություններից:
 
Սահակյանն ասաց, Հայաստանում չի եղել, նոր է վերադարձել, տեղյակ չէ՝ ինչ է կատարվում:
 
ՓՊ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Panorama.am-ին ասաց, որ ընտրության մասնակցության վերաբերյալ Արա Զոհրաբյանն առաջիկայում կտեղեկացնի:
 
Հիշեցնենք, որ առաջադրումները կշարունակվեն մինչև օգոստոսի 17-ը: Քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play