Երևանի քաղաքապետը մասնակցել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին


Երևանի քաղաքապետը մասնակցել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին

  • 09-08-2017 19:18:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքում կառուցվող ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան նոր շենքի հիմնարկեքին: Հանդիսավոր արարողության շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և  ՉԺՀ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը հանդես են եկել ելույթներով և ընդգծել, որ դեսպանատան նոր շենքի կառուցումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
 
Այնուհետ հիմնարկեքին մասնակից պաշտոնատար անձինք ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուի հետ միասին կատարել են նոր դեսպանատան հիմնաքարի տեղադրման խորհրդանշական արարողություն:
Նշենք, որ ՀՀ-ում ՉԺՀ նոր դեսպանատան շինարարության համար Իսակովի պողոտայի հարակից հատվածում տրամադրվել է շուրջ 4 հա հողատարածք: «Երևաննախագիծ» ընկերության կողմից կատարվել է դեսպանության շենքի նախագծի փորձաքննությունը և տրվել է համապատասխան շինթույլտվություն: Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2 տարում: Պատասխանատուները վստահեցրել են, որ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատունն իր մեծությամբ լինելու է եվրասիական տարածաշրջանում այդ երկրի թվով երկրորդ ամենամեծ դեսպանատունը ՌԴ-ից հետո:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play