Պայթյուն գազալցակայնում. կան տուժածներ


Պայթյուն գազալցակայնում. կան տուժածներ

  • 10-08-2017 11:27:25   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք 1/3 հասցեում տեղակայված «Արկարգազ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող «Արթուր Բուդաղյան» ԱՁ-ին պատկանող հեղուկ գազի լիցքավորման կայանում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով 2 աշխատակիցներ տեղափոխվել են Կապանի ԲԿ: 
 
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:  
 
Պարզվել է,որ փորձարկման նպատակով ստուգում կատարելուց հետո (փորձարկվել է 50 լ 17 կգ-ոց մեկ գազաբալոն) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցներ՝ 1993 թ. ծնված Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Հ. Հ.-ը: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:  
 
Դեպքի վայրում աշխատում են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանման աշխատակիցները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play