Առաջիկա 5 օրերին հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի


Առաջիկա 5 օրերին հանրապետությունում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի

  • 10-08-2017 12:24:33   | ՀԱՀ  |  Մամլո հաղորդագրություն

Ուշադրություն
 
Օգոստոսի 11-ից 15-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
 
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 11-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
 
Հանրապետության տարածքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
 
 
Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.30C (2006 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.00C (1981 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.30C
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play