«Իսլամական պետությունը» սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում. azatutyun.am


«Իսլամական պետությունը» սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում. azatutyun.am

  • 10-08-2017 12:13:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեկ մի տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում:
 
Տեսանյութում դիմակավորված անձը, ում ձեռքին եղել է AK-47 ավտոմատ, հարձակումներ է խոստացել նաև Իրաքի շիաների դեմ:
 
Հիշեցնենք, հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկու ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ՝ նախ Իրանի խորհրդարանի շենքում, ապա Թեհրանի ամենամարդաշատ տուրիստական վայրերից մեկում՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը