«Դե թող որդուն բանակ ուղարկի, թող ինքը գա, թող իր ամուսնուն ուղարկի, լավ չի չէ՞, որ պատերազմ է». Դավիթ Բաբայանը՝ Ալիևի կնոջը. «Առավոտ»


«Դե թող որդուն բանակ ուղարկի, թող ինքը գա, թող իր ամուսնուն ուղարկի, լավ չի չէ՞, որ պատերազմ է». Դավիթ Բաբայանը՝ Ալիևի կնոջը. «Առավոտ»

  • 10-08-2017 14:10:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

«Առավոտ» թերթը գրում է.
 
«Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում խոսելով ալիեւյան կլանի իշխանավորների մասին, ասաց, որ նրանք իրենց զավակներին չեն ուղարկում բանակ եւ դա հարուցում է Ադրբեջանի հասարակության դժգոհությունը: Մեր հարցին՝ Հայաստանում նման իրավիճակ չկա՞, որովհետեւ հայ հասարակությունը նույնպես նման հարցադրում ունի մեր իշխանավորների զավակների հետ կապված՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց.
 
«Ես, իհարկե, տեղյակ եմ, որ նման հարցեր տալիս են, բայց ընդհանուր առմամբ անհամեմատելի է իրավիճակը: Այնտեղ ընդհանրապես մարդիկ կարող են 4-5 տարի ծառայել ուրիշի տեղը, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել: Ալիեւը, ինքը գերագույն գլխավոր հրամանատար լինելով՝ երբեւիցե չի ծառայել, ոչ էլ իր կինը: Կինը դեռ կարող է ասել՝ ես կին եմ, ինչո՞ւ պիտի ծառայեմ, բայց հարց է ծագում՝ ո՞նց կարող է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, որը բոլորին հորդորում է Ղարաբաղը գրավել, բայց թուրը ձեռքին չի ուղարկում իր որդուն: Դե թող ուղարկի, թող ինքը գա, թող իր ամուսնուն ուղարկի, լավ չի չէ՞, որ պատերազմ է, բա կարող է հետը բան պատահել: Այս բոլոր խնդիրները «Իսկանդերը» վեր հանեց, որ պետք էր ժամանակին մտածեին: Իսկ հիմա, երբ որ արդեն կա անմիջական վտանգը, բնական է, որ մարդիկ պետք է սկսեն խոսել»:
 
«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում: Հայ ազգը, տվյալ դիրքում, տվյալ աշխարհաքաղաքական վիճակում պետք է որ ունենա այդպիսի էներգիա»,- հավելել է Դավիթ Բաբայանը:
 
Ըստ նրա՝ եթե մենք հիասաթափվենք, պարտվելու ենք. «Դրա համար մեր հակառակորդն անընդհատ փորձում է մեզ հի­ասթափեցնել տարբեր մեխանիզմներով՝ թե՛ վախեցնելու միջոցով, թե’ հուսահատեցնելու, թե’ ներքին պառակ­տումների, որովհետև ինքը հասկանում է՝ 10 հազար տարի մենք այստեղ ապրել ենք, քանի-քանի թշնամիների դեմ ենք պայքարել, ազգերի և կայսրությունների, որոնք ընդհանրապես վերացել են, հիմա չկան, բայց մենք մնացել ենք, և այդ ամենը մեր յոգայի ուժի շնորհիվ է: Եթե նայենք մեր քարտեզին և դիրքին, որևէ մե­կը ընդհանրապես չի կարող գոյատևել մեր իրավիճակում, բայց մենք գոյատևում ենք, որովհետև ունենք անս­պառ ինչ-որ անհասկանալի ուժ, և այդ ուժն է հասցնելու մեզ պետք եղած ժամանակ Բաքու»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play