«Համանախագահները հասկանում են, որ ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն ՝ իր քաղաքականությամբ». Շավարշ Քոչարյան


«Համանախագահները հասկանում են, որ ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն ՝ իր քաղաքականությամբ». Շավարշ Քոչարյան

  • 10-08-2017 15:30:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում մեկ խնդիր ունեն՝ կանխել ռազմական հնարավոր զարգացումները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
 
«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունն է նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության», – ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:
 
ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, նրանք շատ լավ հասկանում են, որ այս հարցում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է և դրա պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ: Ըստ Քոչարյանի, Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով՝ Արցախի հետ շփման գծում այժմ հարաբերականորեն լռություն կարող է տիրել, սակայն միջադեպեր տեղի են ունենում և այնտեղ, և Հայաստանի հետ սահմանին։ «Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը ու նախկինի պես հույս ունի այն ուժով լուծել»,- հավելեց Քոչարյանը։
 
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play