2017 թ. հունվար-հուլիս՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 21232 դիմում և գրություն


2017 թ. հունվար-հուլիս՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 21232 դիմում և գրություն

  • 10-08-2017 16:54:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 21232 դիմում և գրություն: Դրանցից 729-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1200-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով:
 
Նույն ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկություն տրամադրելու 
վերաբերյալ 169 հարցում: Բոլոր հարցումներին պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
 
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 5 հարցում:
 
Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:
 
Բոլոր դիմումներին և գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
 
Ե´վ բանավոր, և´ գրավոր հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել:
 
Նույն ժամանակահատվածում 259 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայականներ:
 
Նախարարության լիցենզավորման գործակալությունը «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 936 լիցենզիա և ներդիր, անհատ 
ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 9 լիցենզիա և 189 ներդիր, փոստային կապի գործունեության 3 լիցենզիա և 6 ներդիր, ՀՀ կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 478 
լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա և 2 ներդիր:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play