Թելման Քալաշյանը կարող է հատել հայ-վրացական սահմանը. Սահմանապահներն հսկում են Դեբեդավան գյուղ տանող ավտոճանապարհը


Թելման Քալաշյանը կարող է հատել հայ-վրացական սահմանը. Սահմանապահներն հսկում են Դեբեդավան գյուղ տանող ավտոճանապարհը

  • 10-08-2017 17:27:14   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի բնակիչները հայտնեցին, որ հայ-վրացական սահմանը հսկող սահմանապահները երեկոյան ժամերին հերթապահում են Բագրատաշենի մաքսակետից դեպի Դեբեդավան տանող ավտոճանապարհին, կանգնեցնում եւ ստուգում են ավտոմեքենաների ուղեւորների անձնագրերը, ավտոմեքենաների բեռնախցերը:
 
Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանին հարցրինք, թե ո՞րն է դրա պատճառը: Նա ասաց, որ կապված է այն բանի հետ, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարած հանցագործությունից հետո Թելման Քալաշյանը փախուստի է դիմել:
 
Մտավախություն կա, որ Քալաշյանը կարող է հատել հայ-վրացական սահմանը:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play