Կարեն Կարապետյանը մեկնում է արձակուրդ. վարչապետի պարտականությունները կկատարի Վաչե Գաբրիելյանը


Կարեն Կարապետյանը մեկնում է արձակուրդ. վարչապետի պարտականությունները կկատարի Վաչե Գաբրիելյանը

  • 11-08-2017 15:32:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետը առաջիկա շաբաթվա ընթացքում կմեկնի կարճաժամկետ արձակուրդի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
 
Ըստ այդմ՝ վարչապետը 2017 թվականի օգոստոսի 15-18-ը ներառյալ գտնվելու է արձակուրդի մեջ և  ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն