Ադրբեջանական խնձորների դիմաց մեղադրանք է առաջադրվել հայ պաշտոնյաներին. aravot.am


Ադրբեջանական խնձորների դիմաց մեղադրանք է առաջադրվել հայ պաշտոնյաներին. aravot.am

  • 11-08-2017 15:53:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am. Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ դեկտեմբերի 27-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի մաքսային տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով, երկու դեպքով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
 
Վահե Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ մարտի 18-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Համբարձում Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ ապրիլի 2-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ մարտի 18-ից մինչև 2017թ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային տեսուչի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդմամբ ծառայողական պարտականությունները չկատարելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (2 դրվագով), Վահե Ասլանյանին, Համբարձում Դավթյանին, Խաչիկ Հակոբյանին ՝308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»): Հ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը,մյուսների հանդեպ՝ կալանավորումը: Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը, մեղադրյալների շահերը պաշտպանում են փաստաբաններ Արմեն Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը, Վաղարշակ Գեւորգյանը,Երեմ Սարգսյանը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է օգոստոսի 18-ին:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/08/11/902009/ 
 
© 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը