Ոստիկանությունը սառնարանների կոմպրեսորների վրա քիմիական քայքայիչ հեղուկ լցնելու փաստով հետաքննություն է կատարում


Ոստիկանությունը սառնարանների կոմպրեսորների վրա քիմիական քայքայիչ հեղուկ լցնելու փաստով հետաքննություն է կատարում

  • 11-08-2017 16:19:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ոստիկանության ծառայություն օգոստոսի 10-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում Վահրամ Միրաքյանին պատկանող պահեստի սառնարանների կոմպրեսորների վրա անհայտ անձինք ծծմբաթթու են լցրել:

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ կոմպրեսորների վրա լցրել են քիմիական քայքայիչ հեղուկ:

Նշված դեպքով կատարվում է հետաքննություն: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը