Մեկ շաբաթվա ընթացքում կայացվել է 1.55 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում.Բնապահպանության նախարարություն


Մեկ շաբաթվա ընթացքում կայացվել է 1.55 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում.Բնապահպանության նախարարություն

  • 11-08-2017 16:47:19   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 07.08.-11.08.2017թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.55 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 0.93 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Մասնավորապես` 
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 350 հազ. դրամի և հաշվարկվել  է 691.5հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝    
   
  Լոռու տարածքային բաժինը  ՀՀ ոստիկանության ԼՄՎ Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի/ապօրինի հատել է 1 ծառ/ նկատմամբ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 67.5հազ.դրամի շրջակա  միջավայրին հասցրած վնաս:
  Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 29 ծառ/ կայացրել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկել է 421.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում 1 իրավախախտի նկատմամբ` /հատել է 5 ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 202.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Ապօրինի որսի իրականացման համար 
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում 100.0հազ.դրամի և հաշվարկվել է 7.4հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`
        
  Գեղարքունիքի տարածքային  բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից կազմված արձանագրության հիման վրա /խեցգետնի ապօրինի որս/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական  տուգանքի 1 որոշում:    
  Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի արածեցման փաստի հիման վրա կազմել է արձանագրություն: Նշանակվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 7.4հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Փայտանյութի  ապօրինի տեղափոխում
 Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում` 800.0հազ.դրամի և հաշվարկվել է 227.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`
 
   Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամի 1 որոշում և հաշվարկվել է 54.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    
 Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 7 իրավախախտի նկատմամբ կայացրել է 700.0հազ.դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկել է 173.84հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   
   Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250.0հազ.դրամի, որից՝
     Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2  որոշում:
 
Մթնոլորտի պահպանության ոլորտ
  Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամի.
    Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
      
    Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.69մլն.դրամ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն