Ասուպային անձրևը գագաթնակետին կհասնի օգոստոսի լույս 13-ի գիշերը


Ասուպային անձրևը գագաթնակետին կհասնի օգոստոսի լույս 13-ի գիշերը

  • 11-08-2017 19:26:57   |   |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 12-ի երեկոյից մինչեւ օգոստոսի 13-ի առավոտը երկրաբնակներին տիեզերական մասշտաբի հրապուրիչ տեսարան է սպասում. անամպ եղանակի պայմանով աշխարհի տարբեր տարածաշրջաններում երկնքում կարելի կլինի դիտել ժամում մինչեւ 150 ասուպների այրում՝ Պերսեիդներ ամենավառ ասուպային առավելագույն հոսքի սկսվելու շնորհիվ:
 
«Առավել ակտիվ փուլը կտեւի օգոստոսի 12-ի Երեւանի ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ օգոստոսի 13-ի 6:30-ը: Այդ ընթացքում երկնքում իդեալական պայմաններում կարելի կլինի տեսնել րոպեում 2 – 3 ասուպների անկում»,- ասված է Ասուպների միջազգային կազմակերպության (IMO) ասուպային անձրեւների օրացույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play