«Միս գնելուց առաջ պետք է պահանջել, որ ցույց տան անասնաբույժի եզրակացությունը». Արմեն Պողոսյան


«Միս գնելուց առաջ պետք է պահանջել, որ ցույց տան անասնաբույժի եզրակացությունը». Արմեն Պողոսյան

  • 11-08-2017 19:36:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել, և Դսեղի համայնքապետն էլ վստահեցրել էր, որ գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 %-ը վարակված է դաբաղով:
 
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց, որ միսը պետք է պարտադիր ունենա սանիտարական անասնաբույժի ստուգման եզրակացությունը, որը պետք է փակցված լինի երևացող տեղում:
 
Նրա խոսքով՝ անասնաբույժն ամեն օրվա վաճառքի բաժինը ստուգում է իր փորձագիտական լաբորատորիայում, տալիս է եզրակացություն, վաճառքի թույլտվություն:
 
«Մեր պարտականությունն է՝ միս գնելուց առաջ պահանջել, որ ցույց տան անասնաբույժի եզրակացությունը: Եթե այդ եզրակացությունը սեյֆում է դրված, ապա արդեն անվստահելի է: Եթե այս ամենն իմանանք, հետևենք՝ պաշտպանված կլինենք»,- նշեց բանախոսը:
 
Արմեն Պողոսյանի պնդմամբ՝ այդ եզրակացությունն ունի մեկ օրվա ուժ: Ըստ նրա՝ դաբաղը սարսափելի բան է, եթե տարածվում է, միայն բժիշկը կարող է տարբերել:
 
«Ես ստացել եմ տարբեր տեղեկություն, որ մինչև 70 %-ը հիվանդ են դաբաղով: Թեպետ դա ստուգված չէ, բայց սարսափելի թիվ է: Եթե անգամ 30 %-ն էլ լինի, էլի սարսափելի է: Պետական կառույցը պիտի մասնագիտական եզրակացությունը տա և հրապարակի, որ մենք էլ իմանանք՝ ինչ անենք»,- հավելեց բանախոսը:
 
 
 
Անի Թորոսյան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play