Եգիպտոսում երկու գնացք բախվել են իրար. կա 20 զոհ և 70 տուժած


Եգիպտոսում երկու գնացք բախվել են իրար. կա 20 զոհ և 70 տուժած

  • 11-08-2017 19:41:45   | Եգիպտոս  |  Հասարակություն

 
Եգիպոսի Ալեքսանդրիա քաղաքի արվարձանում երկու գնացքի բախման հետևանքով մահացել է առնվազն 20 մարդ, ևս 70-ը տուժել է: Այս մասին հայտնում է Youm7 –ը՝ հղում անելով շտապօգնության տեղական ծառայության ղեկավարին:
 
Նշվում է, որ զոհերի և տուժածների հստակ թիվը դեռ պարզվում է: Տուժածները հոսպիտալացվում են մոտակա հիվանդանոցներ:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկա պահին տեղական հիվանդանոց է տեղափոխվել 22 մարդ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն