ԱԻՆ-ը զգուշացնում է մինչև 39 աստիճան տաքության և բարձրկարգ հրդեհավտանգ իրավիճակի մասին


ԱԻՆ-ը զգուշացնում է մինչև 39 աստիճան տաքության և բարձրկարգ հրդեհավտանգ իրավիճակի մասին

  • 12-08-2017 19:48:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Օգոստոսի 13-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38...+39 աստիճան տաքություն և բարձրկարգ իհրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
 
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով:
 
Երևան քաղաքում`
 
Օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը՝ երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն