Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • 14-08-2017 11:01:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Բեռնակիրների փողոցի թիվ 85/1 հասցեում գտնվող Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի ետնամասում՝ մոտ 200 քմ, Միքայելյան հիվանդանոցի մոտակայքում գտնվող գերեզմանատանը՝ 100 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի 4-րդ թաղամասի թիվ 321/44 հասցեի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 2-րդ զանգվածի 46-րդ փողոցում՝ մոտ 2 հա, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակա լեռան լանջին՝ 45 հա, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ 35 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 900 քմ, Նոր Գեղի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ մոտ 1100 քմ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի գերեզմանատանը՝ 1 հա, Սևքար գյուղում՝ մոտ 10 հա, Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Բերդ հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 3 հա, Լուսաձոր գյուղում՝ մոտ 1000 քմ, Բերդավան գյուղի «Հայոց օջախ» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 3 հա, Իջևան քաղաքի Ասֆալտգործարանի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Բագրատաշեն-Դեբեդավան ավտոճանապարհի մոտակայքում այրվել է մոտ 300 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ մոտ 300 պտղատու ծառ, Արմավիրիր մարզի Ծիածան գյուղի 1-ին փողոցի թիվ 56 տան մոտակայքում՝ մոտ 100 հակ պահեստավորված անասնակեր, Արարատի մարզի Սուրենավան գյուղի Այգեգործների փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ մոտ 90 ծիրանենի, Սյքունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի մոտակայքում՝ 500 քմ, Շահումյան թաղամասին հարակից հանդամասում՝ մոտ 1000 քմ, Քարահունջ գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հա, Նորաշենիկ գյուղում՝ մոտ 20 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտ՝ 700 քմ, Գեղարքունիքի մարզի Ջիլին գյուղին հարակից հանդամասում՝ մոտ 25 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սպանդարյան գյուղի 1-ին փողոցի թիվ 6 տան բակում՝ 5 հակ անասնակեր, Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի 7/5 շենքի հետնամասում՝ մոտ 500 քմ, Ախուրյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում՝ 700 քմ խոտածածկույթ:
 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն