Ավտոմեքենան ընկել գետը. կան տուժածներ


Ավտոմեքենան ընկել գետը. կան տուժածներ

  • 14-08-2017 11:39:05   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 14-ին, ժամը 21:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող «Պարզ լճի» խաչմերուկում՝ «Չուգունի մոստ» կոչվող հատվածից «Ford» մակնիշի ավտոմեքենա է ընկել գետը.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
 
Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի 35 GP 853 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել գետը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1998 թ. ծնված Ա. Մ.-ը և 1998 թ. ծնված Հ. Թ.-ը հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակները բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
 
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play