Արցախում զինվոր է զոհվել.ՊԲ


Արցախում զինվոր է զոհվել.ՊԲ

  • 14-08-2017 15:26:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն