Պռոշյանում՝ ծառի տակ, հայտնաբերված նորածինը ներկայումս Երևանի հիվանդանոցներից մեկում է գտնվում. «Փաստինֆո»


Պռոշյանում՝ ծառի տակ, հայտնաբերված նորածինը ներկայումս Երևանի հիվանդանոցներից մեկում է գտնվում. «Փաստինֆո»

  • 14-08-2017 17:10:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օգոստոսի 12-ին Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասերից մեկում նորածին երեխա է հայտնաբերվել: 
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ ոստիկանությունում այդ մասին ահազանգն ստացվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 9:20-ին:
 
Նորածնին հայտնաբերելուց հետո տեղափոխել են Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ աստվածամայր» ԲԿ:
Ջանոյանը նաև նշեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը երեխայի առողջության վերաբերյալ հարցին ասաց, որ լրատվամիջոցներին չվերաբերող հարց է, և որ չի ցանկանում պատասխանել հարցին:
 
Հիշեցում. այս տարի՝ մայիսի 15-ին էլ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել էր արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը