Հրդեհաշիջող օդանավն իրականացրել է 3-րդ թռիչքը. ԱԻՆ

15-08-2017 17:21:39   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Ժամը 13:00-ի սահմաններում ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացնում է հրդեհաշիջող 3-րդ թռիչքը Խոսրովի պետական արգելոցի տարածքում:
 


***
 
Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունների մասնագետներից կազմված խումբն ուղղաթիռով հետախուզական թռիչք է իրականացնում Խոսրովի պետական արգելոցի տարածքում՝ գնահատելու համար առաջին 2 հրդեհաշիջող թռիչքների արդյունքը և որոշելու համար ջրալցման հաջորդ թիրախները:
 
Նույն ժամի դրությամբ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվում է՝ պատրաստվելով 3-րդ թռիչքին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից