Առաջիկա օրերին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

15-08-2017 17:21:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 


Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա:
 
Երևան քաղաքում՝
 
Օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.30C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.70C (1975 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.80C
 
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
 
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից