Հրդեհաշիջման նպատակով օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը. ԱԻն


Հրդեհաշիջման նպատակով օդանավը կիրականացնի 5-րդ թռիչքը. ԱԻն

  • 15-08-2017 18:06:13   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ լիցքավորվելուց հետո իրականացրել է 4-րդ թռիչքը դեպի Խոսրովի արգելոց:
 
Նույն օրը, ժամը 17.33-ին ռուսական ինքնաթիռը 5-րդ անգամ է ուղևորվել հրդեհի վայր՝ օդային հրդեհաշիջում իրականացնելու:
 
Ըստ թռիչքների նախնական արդյունքների ամփոփման՝  երկնքից հրդեհաշիջում կազմակերպելու շնորհիվ հնարավոր է եղել զգալի չափով կանխել կրակի տարածումը: 
 
Օդանավից իրականացվում է ջրի թիրախային բացթողում՝ կրակի տարածման ճակատների ուղղությամբ: 
 
Ելնելով Խոսրովի արգելոցում իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է «ԻԼ-76» ինքնաթիռն էլի հրդեհաշիջող թռիչքներ իրականացնի: 
 
Հիշեցնենք, որ «ԻԼ-76» ինքնաթիռի ջրատարողությունը 42 տոննա է, և այն լիցքավորվում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ 10 տոննա տարողությամբ ջրատարների օգնությամբ: 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play