Ռուսական օդանավն իրականացրել է ութերորդ թռիչքը. ԱԻՆ

16-08-2017 14:12:38   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 16-ին, ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը:
 


Ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից:
 
***
 
Ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ:
 
Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից