Գտնված նորածնի անուն- ազգանունը գյուղն է դրել․․․hraparak.am


Գտնված նորածնի անուն- ազգանունը գյուղն է դրել․․․hraparak.am

  • 17-08-2017 11:58:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am. Հետաքրքիր ժողովուրդ ենք՝ ամեն ինչ իմաստավորող, ամեն ինչի մեջ բովանդակություն դնող։
 
Մի քանի օր առաջ Պռոշյան գյուղում մի հողամասի ծառի տակ նորածին էր գտնվել։
 
Փոքրիկ գյուղը համերաշխ տան նման է, երեխային մի մարդու պես տեր կանգնեց։ Ու ահա այսօր իմանում ենք, որ համայնքում նիստ են արել, որոշում կայացրել՝ քանի որ երեխային գտնելու օրը համընկել է Խաղողօրհնեքի տոնի հետ, անվանել են Մարիամ։ Ազգանունն էլ դրել են Պռոշյան՝ գյուղի անվամբ։
 
Ու ամենակարևորը։ Ինչքա՜ն մամաներ ունի փոքրիկը։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 09:25-ին քաղաքացին հայտնել է, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա: Երեխային տեղափոխել են «Նաիրի» ԲԿ»։Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=153795&l=am/
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play