Վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը. ՄԻՊ

17-08-2017 12:24:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային պայմաններին առնչվող խնդրով:
 


Պաշտպանին հասցեագրված դիմումի համաձայն՝ դիմումատուն  երկար տարիներ աշխատել է Երևանի գրադարաններից մեկում, սակայն տնօրենը, անհիմն պատճառաբանությամբ, նրան տեղափոխել է այլ մասնաճյուղ: Ըստ քաղաքացու՝ անտեսվել են իր հաշմանդամության կարգը և, դրանով պայմանավորված, այլ մասնաշենք հասնելու դժվարությունները, իսկ նախկին մասնաշենք տեղափոխվելու խնդրանքը մերժվել է:
 
Արձանագրելով քաղաքացու աշխատանքային իրավունքի իրականացման սահմանափակում՝ Պաշտպանի աշխատակազմը գործը քննարկման է փոխանցել Երևանի քաղաքապետարան:
 
Քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում՝ գրադարանավարուհին աշխատանքի է անցել նախկին աշխատավայրում:
 
 
ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 100 անգամ

Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին

«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար