Սամվել Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար

17-08-2017 13:33:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարության որոշմամբ Սամվել Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար։
 


Գործադիրը լրացում է կատարել 2016թ. մարտի 10-ի որոշման մեջ, ըստ որի նախատեսվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ նոր օրենք ընդունելու փոխարեն լրացումներ ու փոփոխություններ կատարել գործող օրենքում: 
Կառավարությունը լրացումներ ու փոփոխություններ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից