Ինչպե՞ս նիհարել 2 շաբաթվա ընթացքում. Ֆրանսիական դիետա


Ինչպե՞ս նիհարել 2 շաբաթվա ընթացքում. Ֆրանսիական դիետա

  • 17-08-2017 14:10:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ife.panorama.am. Ֆրանսիական դիետա. 2 շաբաթվա ընթացքում նիհարում ենք 5 կգ։
 
Եթե հետևեք ստորև ներկայացված դիետային, ապա երկու շաբաթվա ընթացքում կկորցնեք 5 կգ քաշ: Ֆրանսիական դիետային հետևելիս անհրաժեշտ է սահմանափակել կալորիաների քանակը: Այսպես, կանայք օրական պետք է օգտագործեն 1500 կալորիա, իսկ տղամարդիկ՝ մինչև 2000: 
 
Պետք է ուտել օրական 3 անգամ, հիմանականում սպիտակուցներ: Անհրաժեշտ է խիստ սահմանափակել ածխաջրերի և ճարպերի ընդունումը: Ներկայացնում ենք առաջին 4 օրերի սննդակարգը.
 
1. Նախաճաշ- մեկ բաժակ սև սուրճ
Ճաշ- երկու ձու, լոլիկ, հազար
Ընթրիք- 200 գր ոչ յուղային միս, չինական կաղամբով աղցան
 
2. Նախաճաշ- մեկ բաժակ սև սուրճ
Ճաշ- 200 գր ձուկ, վարունգ
Ընթրիք- 200 գր եփած միս, հազար
 
3. Նախաճաշ- մեկ բաժակ սև սուրճ
Ճաշ- 300 գր գազար կարագի հետ, մեկ լոլիկ, նարինջ
Ընթրիք- երկու խաշած ձու, հազար
 
4. Նախաճաշ-յոգուրտ
Ճաշ- մեկ ձու, մեկ թարմ գազար և 100 գր պանիր
Ընթրիք- մրգային աղցան, մեկ բաժակ յոգուրտ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը