Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին


Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին

  • 17-08-2017 15:20:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
 
ՀՀ բնապահպանության նախարարությունը զգոնության կոչ է անում և հորդորում ստեղծված իրավիճակից ելնելով, զգոնություն և զգուշություն ցուցաբերել, միաժամանակ հորդորում է՝ անհարկի չվնասել աղետի պատճառով տեղափոխված կենդանիներին։
 
Նախարարությունը դիմել է նաև որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ հնարավորինս զերծ մնալ ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: ՀՀ բնապահպանության նախարարը հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով կարմիրգրքային կենդանիներին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play