Քաղցկեղի վաղ հայտնաբերման մեթոդ է հայտնաբերվել.lragir.am
17-08-2017 16:10:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ամերիկացի գիտնականները քաղցկեղի վաղ ախտորոշման արդյունավետ միջոց են հայտնաբերել: Հետազոտության արդյունքները հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում, հայտնում է The Telegraph-ը:
Այս մեթոդով աշխտորոշումը կատարվում է արյան միջոցով և թույլ է տալիս ուռուցքի հետ կապված ԴՆԹ փոքր չափաբաժնով հետևել հաստ աղիքի, թոքի, ձվարանի չարորակ նորագոյացության զարգացմանը:
Գիտնականները մեթոդը փորձարկել են վաղ փուլում քաղցկեղով հիվանդ 138 հոգու վրա, քանի որ այս փուլում դրա հայտնաբերումը բարդ է: Նոր մեթոդով օնկոլոգիական հիվանդությունը հայտնաբերվել է հիվանդների 86%-ից մոտ: