Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը

17-08-2017 16:13:39   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Սիրիայում օգոստոսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում զոհվել է հայազգի Նուբար Օզանյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը՝ վկայակոչելով horizonweekly պարբերականը, Նուբար Օզանյանի մահվան հետ կապված ցավակցական հաղորդագիր է տարածել «Նոր Զարթոնք» շարժումը. «Մենք մեծ ցավով տեղեկացանք հայ հրամանատար Նուբար Օզանյանի մահվան մասին: Նուբարը հայ հեղափոխական ավանդույթի կարեւորագույն կրողներից մեկն էր: Թող լույսը լուսավորի ձեր ճանապարհը: Ձեր պայքարը կշարունակվի մեր պայքարի միջոցով»: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 1990-ականներին Օզանյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին։

 

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 121 անգամ

Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին

«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար