Ուրցաձորի շրջակայքում` այս ու այն կողմ վառված գյուրզաներ են ընկած. համայնքապետ. Armtimes.com


Ուրցաձորի շրջակայքում` այս ու այն կողմ վառված գյուրզաներ են ընկած. համայնքապետ. Armtimes.com

  • 17-08-2017 17:08:27   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Խոսրովի արգելոցում մի քանի օր տեւած հրդեհի հետեւանքով` որոշ կենդանիներ, ըստ բնապահպանների կանխատեսումների, կարող էին փախչել իրենց կացարաններից եւ նույնիսկ հասնել մարդկանց բնակավայրեր:
 
Armtimes.com-ը քիչ առաջ զրուցեց Խոսրովի արգելոցի տարածքին ամենամոտ գտնվող գյուղի՝ Ուրցաձորի համայնքապետի հետ: Ռաֆիկ Անդրեասյանն մեր զրույցում` անդրադառնալով այն հարցին, թե գյուղացիներն արդյոք հանդիպել են վնասված կենդանիների, որոնք փորձել են պատսպարվել Ուրցաձորի տարածքում, տեղեկացրեց, որ բնակիչները գյուղի մոտակայքում բազմիցս հանդիպել են վառված սողունների:
 
«Հստակ ուսումնասիրություն չեմ արել, թե կենդանիները փախել, ուր են գնացել, բայց վառված գյուրզաների հանդիպել են: Բնակիչներն այդքան էլ շատ չեն տարբերակում, թե ինչ օձ է, բայց այստեղ հիմնականում գյուրզա է լինում: Լսած չկամ, որ ասեն վառված գազան է փախնում, միայն օձերն են տեսել, բայց կենդանին ուր էլ գնա, էլի բնազդով իր տեղն է ետ գալու»,- ասաց համայնքապետը:  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play