Շտուրմ արեք էրեխեքիս փրկեք, իրենց կյանքը վտանգի տակ է. Վահագն Սիմոնյանը (Պոնչո) ահազանգում է (տեսանյութ)
17-08-2017 17:39:37 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Դերասան Վահագն Սիմոնյանն անհանգստացած է իր որդիների՝ Գուրգեն և Վիգեն Սիմոնյանների համար: Նա վստահ է, որ իր 10 և 14 տարեկան տղաների կյանքին վտանգ է սպառնում: Այսօր՝ օգոստոսի 17-ին, նա լրագրողներին հրավիրել էր իր բնակարան այդ մասին պատմելու համար:
«Էրեխեքս պատանդ են «Ջամբո» ռեստորանային համալիրում, շտուրմ արեք փրկեք: Ես չգիտեմ՝ ինչու, ես չեմ կարող խոսել, երեխաներիս կյանքը վտանգի մեջ է: Կփրկեք, կբերեք երեխաներիս այդ տարածքից, ես կխոսեմ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դիմել է 911, սակայն իրեն ոչնչով չեն օգնել: