Ռուս զինծառայողի մահվան իրական պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը.«Փաստինֆո»

17-08-2017 18:08:33   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Օգոստոսի 13-ին Սևանա լճում ռուս զինծառայողը մահացել է ոչ թե ջրահեղձման հետևանքով, այլ` նրա մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը:
 


«Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինծառայողn իր երեք ընկերների հետ զորամասից դուրս էր եկել և ուղևորվել Սևանա լիճ, նշված օրը ժամը 18.00-ի սահմաններում լճում լողալիս զինծառայողին հայտնաբերել էին մահացած և որպես նախնական վարկած էր շրջանառվում, որ նա մահացել է ջրահեղձման հետևանքով:
«Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները, ստուգելու լճում ջրահեղձ լինելու նախնական վարկածը։ Դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկների տրամադրած նախնական տվյալների համաձայն, զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը»-ասաց ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
 ՔԿ նախագահ հանձնարարությամբ՝ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին։
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 254 անգամ
Անվճար բաժանորդագրվեք մեր հաղորդումներին YouTube-ում, Facebook-ում, Twiter-ում
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կարծիքը...