Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ


Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

  • 18-08-2017 12:13:36   | Իսպանիա  |  Մամլո հաղորդագրություն

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
 
ՀՀ քաղաքացի Ս. Հովհաննիսյանը, ով Բարսելոնայում ազգականներ ունի, Tert.am-ի հետ զրույցում նույնպես հայտնեց, որ համայնքի հայերի շրջանում փոխանակաված տեղեկատվության համաձայն տուժած հայեր չկան:
 
Նշենք, որ «Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ:
 
Առայժմ հայտնի է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի եև և Ալժիրի քաղաքացիներ:
 
Հիշեցնենք, որ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել ևս մի քանի հարձակում: Քաղաքի մեկ այլ հատվածում մեքենան վրաերթի է ենթարկել ոստիկաններին: Ենթադրվում է, որ տվյալ հարձակումն առնչություն ունի Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետ, երբ միկրոավտոբուսը մարդաշատ փողոցներից մեկում մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն