Ամեն հայ մի ապացույց է. թուրք լրագրողը փնտրել ու գտել է Ցեղասպանության մասին արխիվներում հիշատակված էրզրումցի հայ ընտանիքի ժառանգներին. Tert.am


Ամեն հայ մի ապացույց է. թուրք լրագրողը փնտրել ու գտել է Ցեղասպանության մասին արխիվներում հիշատակված էրզրումցի հայ ընտանիքի ժառանգներին. Tert.am

  • 18-08-2017 12:17:23   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն, որն ավելի վաղ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ փաստաթուղթ էր հրապարակել և հայտնել, որ փնտրում է փաստաթղթում հիշատակվող էրզրումցի Զարմանյանների ժառանգներին, նյութի՝ Tert.am-ում հրապարակումից հետո կարողացել է գտնել ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի ժառանգներին։ Նա նրանց գտել է Ֆրանսիայում:
 
Հայկական արխիվային փաստաթղթեր ուսումնասիրող և հայալեզու պատմական հեռագրերի հավաքագրմամբ զբաղվող թուրք լրագրողն օրեր առաջ Մարսելում բնակվող հայ ընտանիքից էլեկտրոնային նամակ է ստացել, որոնք հայտնել են իրենց ու արխիվային փաստաթղթում հիշատակված Գրիգոր Զարմանյանի հետ ունեցած կապի մասին:
 
Նշենք, որ թուրքական արխիվներից գտած և Պոլսո Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում ժամանակի պատրիարք Զավեն արքեպիսկոպոսը հայտնել էր արմատներով էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանյանի՝ թուրքական պետության հրամանով աքսորվելով՝ իրաքյան Մոսուլի մոտակայքում 1916թ.-ի մարտին վախճանվելու մասին:
 
Էրզրումցի Զարմանյանի մահվան մասին ֆրանսերեն գրված փաստաթղթում պատրիարքը նշել է նրա կնոջ և երկու դուստրերի անունները և հայտնել նրանց երեքի՝ դեռևս ողջ լինելու մասին:
 
«Անկեղծ ասած՝ այն պարագայում, երբ Հայոց ցեղասպանությունից 25 տարի անց որոշ մարդիկ Եվրոպայի սրտում տեղի ունեցած Հոլոքոստի վերաբերյալ անգամ հերքող բացատրություններ են կարողանում գտնել, չգիտեմ, կա՞ մի փաստաթուղթ, որ թուրքական իշխանություններն անվերապահորեն կարող են ընդունել և չմերժել: Սակայն ինձ համար առավել կարևոր էր աշխատել Հրանտ Դինքի՝ «Ամեն հայ մի ապացույց է» սկզբունքով: Ինձ շատ ավելի հետաքրքիր է եղել ուսումնասիրել այս ամենի հետևանքները: Օրինակ՝ հենց այս ընտանիքը: Ցեղասպանությունից հետո ի՞չ եղան, ո՞ւր գնացին, իրենց կյանքն ինչպե՞ս դասավորվեց: Այժմ հույս ունեմ, որ այս ընտանիքի հետ կապ հաստատելով՝ կկարողանամ հասնել նոր մանրամասների», - պատմեց Սերդար Քորուջուն Tert.am-ի հետ զրույցում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play