Պայմանագրային զինծառայողը սպանել է համագյուղացի պայմանագրային զինծառայող Վարդան Գրիգորյանին.aravot.am

18-08-2017 11:19:04   | Տավուշի մարզ  |  Մամուլի տեսություն
Օգոստոսի 17-ին Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Ներքին Կարմիրաղբյուրի 32-ամյա բնակիչ Վարդան Գրիգորյանի մոխրացած դին:
 


Վերջինս պայմանագրային զինծառայող էր:
 
aravot.am-ը հայտնել էր, որ Վ. Գրիգորյանի մահը ավտովթարի հետեւանք է: Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Բերդի բաժնի, ռազմական կայազորի քննչական խմբի կողմից բացահայտվել է, որ կատարվածը սպանություն է, սպանության մեջ կասկածվում է Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Ա. Ս.Լալայանը: Վերջինս նույնպես պայմանագրային ծառայող է: Ըստ տեղեկությունների՝ Ա. Լալայանը ծեծի ենթարկել Վ. Գրիգորյանին եւ նրան ավտոմեքենայի մեջ՝ գլորել ձորը, որպեսզի կատարվածը ավտովթարի նմանվի: Սպանության պատճառը այն է, որ Ա. Լալայանը իր կնոջ հանդեպ խանդել է Վ. Գրիգորյանին:
 
Լալայանը ձերբակալված է:
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից