Վլադիմիր Սաչկովը 10 մլն դրամի գրավի դիմաց ազատ կարձակվի. «Փաստինֆո»

18-08-2017 14:58:29   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է «ԱրմենՏել»-ի տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի պաշտպաններ, փաստաբաններ Նարինե Ռշտունու և Արմեն Բաղդասարյանի միջնորդությունը նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին:
 


Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Վ.Սաչկովի պաշտպան Նարինե Ռշտունին՝ հավելելով, որ վճարվելիք գրավի գումար է սահմանվել 10 մլն. դրամը: Ընդ որում՝ գրավի չափը 10 մլն դրամ է սահմանվել դատախազի միջնորդությամբ։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից