Իսպանիայում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել Է 13, վիրավորվել հարյուրից ավել մարդ. «Արմենպրես»


Իսպանիայում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել Է 13, վիրավորվել հարյուրից ավել մարդ. «Արմենպրես»

  • 18-08-2017 16:40:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Բարսելոնայում եւ Կամբրիլսում ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել կամ վերքեր են ստացել 34 երկրների քաղաքացիներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը: «Բարսելոնայում եւ Կամբրիլսում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածներն ու վիրավորները, ըստ նախնական տվյալների, 34 տարբեր երկրներից են»,-ասված Է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալների համաձայն, երկրների այդ ցուցակի մեջ մտնում են՝ Իսպանիան, Գերմանիան, Ալժիրը, Արգենտինան, Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մարոկոն, Կանադան, Չինաստանը (եւ Թայվանը), Կոլումբիան, Ռումինիան, Վենեսուելան, Կուբան, Էկվադորը, Եգիպտոսը, ԱՄՆ-ը, Ֆիլիպինները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Հոլանդիան, Հոնդուրասը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Քուվեյթը, Մակեդոնիան, Մավրիտանիան, Պակիստանը, Պերուն, Դոմինիկյան Հանրապետությունը, Թուրքիան: Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել Է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի Է: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է երեք մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play