Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 78 քաղաքացի


Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 78 քաղաքացի

  • 18-08-2017 16:46:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յուրաքանչյուր շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիների կողմից ստացված նամակները:
 
Օգոստոսի 7-12-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 78 նամակ: Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 67-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 11-ն ընթացքի մեջ էր:
Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ բնագավառին, քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությանը, ինչպիսիք են՝ «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:
Օգտատերերը 30 հարց են հղել «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով: Ուրախ ենք, որ կարողանում ենք էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների միջոցով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին օպերատիվ լուծում տալ և նպաստել խնդիրների արագ կարգավորմանը:
Հիշեցնում ենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play