ԱՄՆ-ում երեկ ոտքի են ելել ընդդեմ ռասիստական խմբավորումների


ԱՄՆ-ում երեկ ոտքի են ելել ընդդեմ ռասիստական խմբավորումների

  • 21-08-2017 12:02:48   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Երեկ ԱՄՆ Կանզաս նահանգի տարբեր քաղաքներում ցույցեր են կայացել ռասիստական խմբավորումների և Դոնալդ Թրամփի քայլերի դեմ: Այս մասին տեղեկացրած «Կանզաս սիթի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները պաստառներ էին կրել, որոնց վրա գրված է եղել. «Թրամփը, նացիստներն ու ֆաշիստները պետք է հեռանան»:
Բողոքարարները բանավեճ են ունեցել  ‏«Three Percent United Patriots» ազգայնամետ խմբավորման անդամների հետ, սակայն նրանց միջև բախում տեղի չի ունեցել:
Շաբաթ օրը Բոստոնում և ԱՄՆ-ի մյուս քաղաքներում ևս ցույցեր են անցկացվել ռասիստական և սպիտակամորթների ծայրահեղական խմբավորումների դեմ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play