Բերդավանին վստահվել է մշակութային սահմանի պահապանի դերը. մեկնարկել է «ԱՐԱՐ» ծրագիրը


Բերդավանին վստահվել է մշակութային սահմանի պահապանի դերը. մեկնարկել է «ԱՐԱՐ» ծրագիրը

  • 21-08-2017 14:40:57   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Բերդավանի գեղագիտական կենտրոնի շենքը երկու անգամ հրետակոծվել է, վերջին անգամ՝ 2015-ի սեպտեմբերին :
 
Այսօր արդեն վերանորոգված ու փլատակներից բարձրացած կենտրոնում երեկ աննախադեպ «իրարանցում» էր: Տեղացի արվեստագետների գործերից ու ցահանդեսով ու համերգային ծրագրով մշակույթի նախարարությաննախաձեռնած «ԱՐԱՐ» ծրագրի մեկնարկը տրվեց հենց սահմանապահ Բերդավանից: Քաղաքական սահմանի պահապան գյուղին վստահվեց նաև մշակութային սահմանի պահապանի դերը: «ԱՐԱՐ» ծրագրի առաքելությունը մարզերում ժողարվեստների  «վերակենդանացմամբ» հենց այդ սահմաննանառիկ դարձնելն է:
 
Ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանի խոսքով.
 
«Այս նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում,զարգացում ու տարածում տեղի ուժերով: Օրինակ, Բերդավանում մենք ունենք երկու մասնագետներ, որոնք համայնքի երեխաներին կհամախմբեն երգի ու կերպարվեստի շուրջ: Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող 16  մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, նման գործունեություն կիրականացնեն տարբեր համայնքներում: Համոզված եմ, որ մշակույթի այս 16 «զինվորների» թիվը եկող տարի կտասնապատկվի: Սրանով նախարարությունը մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքի կանխման խնդիր է նաև փորձում լուծել»:
 
Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես կարևորեց այս վերջինը.
 
 
«Գաղտնիք չէ, որ աշխատանքի բացակայության պատճառով մարզային լավագույն մասնագետների հայացքն ուղղվում է դեպի Երևան կամ ավելիհեռու: Գյուղում մասնագիտական ներկայություն է պետք, որպեսզի այսերեխաները կարողանան լավ կրթություն ստանալ: Այսօր ես լիահույս եմ և մաղթում եմ, որ նորաբաց մշակույթի տունը չմնա որպես հերթական վերանորոգված կառույց, այլ լցվի բովանդակությամբ ու ծառայի իր բուն նպատակին»:
 
Ներկայացնելով «ԱՐԱՐ» ծրագրում ընդգրկված 16 «զինվորներին»,մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց.
 
«Այս մարդիկ մեր ծրագրի հերոսներն են, մեր մշակութային արյունը կենդանացնող, թարմացնող, հրաբխի վերածող հերոսները: Ո՞րն է մերնպատակը. անցնել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ ստեղծելով մշակութային միավորներ, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին և այդ մշակույթով դառնալ իսկապես ամուր, կուռմի ժողովորդ, որն ապրում է իր հաղթանակած հայրենիքում: Համոզված եմ,որ ծրագիրն ունենալու է հաջողություն, որովհետև նրա հիմքում կանգնածեն իրական նվիրյալներ»,-Բերդավանի գեղագիտական կենտրոնում կազմակերպված տոնական միջոցառմանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
 
«Այս ծրագրի հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Առաջին հերթին այներեխաներին կկտրի փողոցից, կտա այն, ինչ մեր պապերից ենք ժառանգել, բայց խորհրդային տարիների մեր սերունդն ավելի քիչ է օգտվել :Վստահեցնում եմ՝ հրաշալի երիտասարդներ ունենք գյուղում, հրաշալի մասնագետներ, որոնց հետ մեծ հույսեր եմ կապում: Նրանց պետք է միայն ինքնադրսևորվելու հնարավորություն տալ»,-ասաց Բերդավան վարչական շրջանի ղեկավար Սմբատ Մուղդուսյանը:
 
Բերդավանում հպարտանում են ոչ միայն իրենց փայլուն, տաղանդավոր երիտասարդներով, այլև հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող միջնադարյան Գալինջաքար ամրոցով, որն այցելեցեցին նաև մշակույթի նախարարն ու մայրաքաղաքից ժամանած մյուս հյուրերը: Նախարարության աշխատակիցներին Արմեն Ամիրյանը հանձնարարեց՝ ուշադրության առանցքում պահել հուշարձանի ուսումնասիրության, պահպանության խնդիրը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն