Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են. Աին


Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են. Աին

  • 21-08-2017 16:05:16   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 21-ին, ժամը 14.30-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ:
 
Արարատի մարզում՝ Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
 
***
 
Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:
 
Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:
 
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play