Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհի չեմպիոն (տեսանյութ)


Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

  • 22-08-2017 10:49:00   | Ֆրանսիա  |  Սպորտ



Փարիզում ընթացող աշխարհի առաջնությունում oլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային հունա-հռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, եզրափակչում 3:1 հաշվով հաղթելով  Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Մուսա Եվլոևին, 3-րդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն:
 
Մեր մյուս հունա-հռոմեական ըմբիշներ Արթուր Շահինյանը (85 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Վարշամ Բորանյանը (71 կգ) դուրս մնացին մեդալների համար հետագա պայքարից: Այսօր՝ օգոստոսի 22-ին, մրցագորգ դուրս կգան 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
 
Տեղեկացնենք, որ հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը Կիևի չվերթով Երևան կժամանի վաղը՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 14.30-ին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play